Սննդաբանը քաղցրավենիքին օգտակար փոխարինող է նշել
Սննդաբան Իրինա Պիսարյովան RT-ին տված հարցազրույցում քաղցրավենիքին օգտակար փոխարինող է նշել:
Մասնագետը խորհուրդ է տվել միրգ ուտել մինչև ժամը 17:00-ն՝ ուտելուց մոտ երկու ժամ հետո, «որպեսզի հիմնական սնունդը մարսվի»։
Սննդաբանը նաև նշել է, որ քաղցրացուցիչները կարող են օգտակար փոխարինող լինել։ Նրա խոսքով, ավելի լավ է օգտագործել բնական էրիթրիտոլ, ստեվիա քաղցրացուցիչ, ինչպես նաև ագավայի կամ եղերդակի օշարակներ։
Պիսարյովան հավելել է, որ մեղրը կարող է այլընտրանքային փոխարինող լինել, միայն, «եթե դրա նկատմամբ ալերգիա չունեք»։ Բացի այդ, Պիսարյովան խորհուրդ է տվել քաղցրավենիքը փոխարինել տարբեր չրերով, մուգ շոկոլադով, չորացրած մրգերից ու մուգ շոկոլադից պատրաստված տնական քաղցրավենիքներով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
Լուսանկարը՝ The Spruce / Julia Hartbeck