![](/banners/BeFunky-design.jpg)
Բելառուսի պաշտպանության նախարարը բացառել է զորահավաքը հանրապետությունում
![](https://168.am/wp-content/uploads/2022/10/1094085.jpg)
Բելառուսում զորահավաք չի լինի, հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն։
Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո նա նշել է, որ Բելառուսի ղեկավարը հաստատել է, որ նման ծրագրեր չկան։
«Ոչ, զորահավաք չի լինի»,- պարզաբանել է Խրենինը։
Ինչպես նշել է Բելառուսի պաշտպանության նախարարը, համապատասխան վարչությունը ամեն տարի զբաղվում է զորահավաքային խնդիրներով և անցկացնում համապատասխան ստուգումներ։