Բաժիններ՝

Կոմիտասի ծննդյան 153-ամյակի առթիվ մի խումբ մտավորականներ ծաղիկներ են խոնարհել վարդապետի շիրիմին

Հայ դասական երաժշտության հիմնադիր, հոգևոր և ժողովրդական երգի ռահվիրա Կոմիտաս վարդապետի ծննդյան 153-ամյակի առթիվ մի խումբ մտավորականներ ծաղիկներ խոնարհեցին վարդապետի շիրիմին: Կոմիտասի թանգարանում վարդապետի 153-ամյակի առթիվ հնչեցվել է նաև ավանդական զանգը:

«Թանգարան-ինստիտուտը ամեն տարի սեպտեմբերի 26-ին կազմակերպում է պարտադիր արարողակարգ դարձած գիտաժողով-փառատոն: Հայաստանի հանդեպ ադրբեջանական ագրեսիայով պայմանավորված՝ միջոցառումների մասշտաբը փոքրացվել է»,- նշեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտի մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Հրածին Սաֆարյանը:

Միջոցառումն իրենց ներկայությամբ պատվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը, «ԳԵՂԱՐԴ» երգեցիկ խմբի գեղարվեստական ղեկավար Մհեր Նավոյանը և այլք: Միջոցառման ընթացքում հոգեհանգստի կարգ է մատուցել Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս