Բաժիններ՝

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալ է մահացել

2022 թվականի սեպտեմբերի 26-ին՝ ժամը 00։15-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 1987թ․ ծնված, ՀՀ ՔՕ 34-107 հ․ 104հ․ 2մ․ դատապարտված Զ․ Կ․-ի ինքնազգացողությունը կտրուկ վատթարացել է։

ՔԿԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն և միևնույն ժամանակ կանչվել է շտապօգնություն։

Ժամը 00։30-ին ժամանած շտապօգնության կողմից արձանագրվել է Զ․ Կ․-ի կենսաբանական մահը։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս