Բաժիններ՝

Երեխայի վաճառքին հանցակցելու մեղադրանքով հետախուզվող 62-ամյա Մարտին Մ.-ն հայտնաբերվել է

Ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 25-ին, ժամը 05.00–ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 62-ամյա Մարտին Մ.-ն, որը 2021 թ. ապրիլի 8-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-168-րդ հոդվածի (Խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքին կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքին հանցակցելը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Մարտին Մ.-ն ներկայացվել է նախաքննական մարմին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս