«Մի պահ պատկերացրեք ձեզ, ձեր երեխաներին դպրոց կամ մանկապարտեզ տանելիս առաջինը կհանդիպեք զինված Yashma հատուկ ջոկատայիններին». Վլադիմիր Մարտիրոսյան
Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է «Չորս օրվա ընթացքում ադրբեջանական զիված ուժերը գրավել են Երևան քաղաքի՝ Կենտրոն 14,20 կմ² , Արաբկիր 12,35 կմ², Դավթաշեն 6,71 կմ², Ավան 8,37 կմ², Քանաքեռ-Զեյթուն 8,10 կմ², Նորք-Մարաշ 4,60 կմ², Նոր Նորք 14,47 կմ², Աջափնյակ 25 կմ² չափ տարածք: Հիմա մտածեք, որ այդ չորս օրերի ընթացքում, եթե դուք լինեիք ձեր փողոցում և ձեր տանը, ձեզ բաժին էր հասնելու նույն ճակատագիրը, ինչ ճակատագիր բաժին հասավ երկու հարյուրին մոտեցող հայ երիտասարդներին: Դուք կմտածեք, թե լավ ոչինչ ես մեկ է Էրեբունիում կամ Շենգավիթում եմ ապրում, ուր նրանք դեռ չեն հասել, բայց շտապեմ զգուշացնել, որ հասնելու են:
Հիմա մի պահ պատկերացրեք ձեզ, ձեր համայնքում, որտեղ առավոտյան, ձեր երեխաներին դպրոց կամ մանկապարտեզ տանելիս առաջինը ում կհանդիպեք զինված Yashma հատուկ ջոկատայինների խումբն է կանգնած և ավտոմատները վեր ու վար տանելով, դիտում են իրենց կողմից սպանված ձեր հարևանների սգո արարողությունը և ժպտում, ռեպլիկներ արձակում: Դա էլ պատկերացրեցի՞ք, հիմա պատկերացրեք, որ ձեր համայնքապետը մոտեցել է Yashma-ին և ժպիտով նրանց բարևել է և նրանց հետ կանգնած դիտում է ձեր հարևանի թաղումը, որովհետև նրա ղեկավարը նրան հրահանգել է խաղաղ հարևանություն անել իր վարչական տարածքը բռնազավթած և իր համայնքի բնակչին մասնատած ու սպանած Yashma-ի զինվորական խմբավորումների հետ:
Հետո համայնքապետը մտնում է սպանված և քառատված զոհի տուն, մի կողմ տանում նրա հարազատներին և ասում, որ թաղման արարողության ավարտից հետո նրանք պետք է իրենց տունը լքեն, որովհետև տան տեղով պետք է անցնի նոր ճանապարհ, որը պետք է կապի այլևս ադրբեջանական օրինակ Նորքուզ համայնքը մի քանի կմ այն կողմ գտնվող ադրբեջանական Մարաշլար համայնքի հետ, իսկ քանի որ ինքը այդ երկու ադրբեջանական համայնքների մեջտեղում գտնվող համայնքի ղեկավարն է, պետք ամեն բան անի, որ քառատվածի ընտանիքը իր տունը խաղաղ տա, որ համայնքապետը իր պաշտոնը չկորցնի:
P.S. Եթե էսպես չի, ուրիշ ի՞նչպեսա»: