«Իշխանությունն ապրում է ալտերնատիվ աշխարհում, որը կառուցել են իրենց գլխում». Արման Աբովյան

«Հուսահատությունը, վախը հստակ մեխանիզմ է, որն օգտագործվում բավականին երկար ժամանակ՝ ՀՀ հասարակությանը, ժողովրդին վերահսկողության տակ պահելու համար»,- համոզված է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը:

«Ներքին և արտաքին ռիսկերի պաշար» թեմայով քննարկման ժամանակ նա մասնավորապես նշեց, որ  ամենաբարձր մակարդակով շարունակ հնչեցվում են տեքստեր, և ստեղծվում է մի իրավիճակ, երբ ճնշվում է մարդկանց՝ դիմադրելու բնազդը:

Անդրադառնալով «Խաղաղության դարաշրջան»-ին՝ պատգամավորը նկատեց, որ տեսլականը, որը դրվում էր այդ գաղափարի հիմքում, ի սկզբանե այնքան հակահայկական էր, որ չէր կարող բերել խաղաղության:

Առկա իրողություններին անդրադառնալով՝ նա հավելեց, որ իշխանություններն ունեն ոչ ադեկվատ ընկալում:

«Իշխանությունն ապրում է  ալտերնատիվ աշխարհում, որը կառուցել են իրենց գլխի մեջ: Այդ աշխարհում թուրքը, ադրբեջանցին լավն են, գոյաբանական խնդիրներ չկան, ամենամեծ խնդիրները որոշակի փորքամասնությունների պահպանման խնդիրներն են:

Իրական աշխարհում տասնյակ զոհեր են, ՀՀ առջև գոյաբանական խնդիրներ են»,- մանրամասնեց Արման Աբովյանը:

Տեսանյութեր

Լրահոս