Հայաստանի դիմումով հրավիրված ՀԱՊԿ նիստը ընթանում է տեսակոնֆերանսի ձևաչափով

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), որին անդամակցում է Հայաստանը, ներկա պահին գագաթնաժողով է անցկացնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի հարցով: Նիստն ընթանում է տեսակոնֆերանսի ձևաչափով: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին:

Խոսնակն ասել է, որ նիստին մասնակցում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ռուսական գործակալությունն իր հերթին հիշեցնում է, որ սամիթը անցկացվում է Երևանի դիմումի հիման վրա:

Տեսանյութեր

Լրահոս