Խնդրում եմ Աստծուն երես չդարձնել հայ ժողովրդից ու մեր հայրենիքից. Գագիկ Ծառուկյան
Մեր երկրում ստեղծված օրհասական այս իրավիճակում խնդրում եմ Աստծուն երես չդարձնել հայ ժողովրդից ու մեր հայրենիքից, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։
«Խորին ցավակցությունս ու զորակցությունս եմ հայտնում զոհված հերոս տղաների ընտանիքներին: Վիրավոր զինվորներին և քաղաքացիական անձանց մաղթում շուտափույթ ապաքինում:
Աստված պահապա՛ն Հայաստանի և Արցախի հանրապետություններին, մեր զինվորներին, սպաներին և հայ ժողովրդին», – գրել է Ծառուկյանը։