Նշվել է տարեցների համար ամենավտանգավոր ըմպելիքը
Սննդաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միխայիլ Գինզբուրգը «Մոսկվա 24»-ին տված հարցազրույցում նշել է մի ըմպելիք, որը մեծագույն վտանգ է ներկայացնում տարեց մարդկանց համար։ Ըստ նրա՝ դա ալկոհոլն է։
Մասնագետն ընդգծել է, որ ալկոհոլն արագացնում է սրտի աշխատանքը, ինչպես նաև մեծացնում է թթվածնի կարիքը։ Ըստ shantnews-ի՝ նա բացատրել է, որ տարեց մարդկանց մոտ հաճախ նկատվում է սրտի աթերոսկլերոզ, որի դեպքում ալկոհոլի օգտագործումը հանգեցնում է անոթային խցանումների, այդ թվում՝ ինֆարկտի ռիսկի կտրուկ աճի։
Բժիշկը խորհուրդ է տալիս ալկոհոլ և շաքար պարունակող ըմպելիքների փոխարեն օգտագործել կանաչ թեյ, որն օգնում է դանդաղեցնել ծերացման գործընթացը, և հատապտղային մրգային ըմպելիքներ, որոնք պարունակում են բազմաթիվ օգտակար նյութեր։