Տարտալետներ պանրով և սնկով
Բաղադրիչներ
1. Պատրաստի տարտալետներ – 16-20 հատ
2. Պանիր – 300 գ
3. Շամպինիոն – 300 գ
4. Սոխ – 2 հատ
5. Թթվասեր – 1 ճ/գ
6. Սխտոր – 2 պճեղ
7. Հավի փափկամիս – 1 հատ
Պատրաստման եղանակը
1. Սոխը և սունկը տապակել, համեմել աղով և պղպեղով:
2. Հավի խաշած միսը կտրատել և խառնել սնկին:
3. Առանձին խառնել մանր քերած պանիրը, ճզմած սխտորն ու թթվասերը։
4. Հավով և սնկով զանգվածը լցնել տարտալետների մեջ, վրան ավելացնել պանիրը, եփել 180 աստիճան ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը