«Նոյեմբերի 9–ի փաստաթղթում խոսքը միայն ճանապարհը Շուշիի մոտից հեռացնելու մասին է, ոչ թե Բերձորը դուրս թողնելու, ոչ թե հայերին Բերձորից հանելու»․ Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այն մեկնաբանություններին, թե նոյեմբերի 9-ի եռակողմ կապիտուլյացիոն հայտարարությամբ էր նախատեսված, որ հայերը պետք է Բերձորից դուրս գան ու թե ճանապարհը չպիտի անցնի Բերձորով։

Նա մասնավորապես գրում է․ «Իրականում՝ ոչ, չկա այդպիսի բան։ Ահա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստից մեզ հետաքրքրող հատվածը.

«Лачинский коридор (шириной 5 км), который будет обеспечивать связь Нагорного Карабаха с Арменией и при этом не будет затрагивать г. Шушу, остается под контролем миротворческого контингента Российской Федерации.

По согласованию Сторон в ближайшие три года будет определен план строительства нового маршрута движения по Лачинскому коридору, обеспечивающий связь между Нагорным Карабахом и Арменией, с последующей передислокацией российского миротворческого контингента для охраны этого маршрута».

Այստեղ խոսքը միայն ու միայն ճանապարհը Շուշիի մոտից հեռացնելու մասին է։ Ոչ թե Բերձորը դուրս թողնելու, ոչ թե հայերին Բերձորից հանելու, այլ Շուշիի մոտով չանցնելու մասին է։

Եւ ակնհայտ է, որ Բերձորը և Աղավնոն շրջանցող նոր երթուղին հաստատել են հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերը (այսինքն նաև այդ կողմերից մեկը՝ Նիկոլը) մինչև ճանապարհի շինարարությունը սկսելը, հակառակ դեպքում չէին սկսի»։

Տեսանյութեր

Լրահոս