Տոկիոն ՉԺՀ-ից պահանջում է՝ անհապաղ դադարեցնել զորավարժությունները. «Կիոդո»
Ճապոնիայի կառավարությունը Չինաստանին բողոք է հղել այն բանից հետո, երբ ՉԺՀ-ի կողմից արձակված հրթիռներն ընկել են ճապոնական բացառիկ տնտեսական գոտում: Այդ մասին հաղորդում է «Կիոդո» գործակալությունը:
Արտաքին գործերի փոխնախարար Տակեո Մորին Ճապոնիայում Չինաստանի դեսպանի հետ ունեցած հեռախոսազրույցում պահանջել է՝ անհապաղ դադարեցնել զորավարժությունների անցկացումը:
Այդ մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստին: Չինաստանի բանակի՝ մարտական հրաձգություններով ընդգրկուն զորավարժությունները Տայվանի շուրջ պաշտոնապես մեկնարկել են օգոստոսի 4-ին:
Զորաշարժերը, որոնք դարձել են ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ նենսի Փելոսիի՝ Թայբեյ այցի պատասխանը, անցկացվում են կղզու շուրջ ջրատարածքի վեց շրջաններում ու կտեւեն մինչեւ օգոստոսի 7-ը:
Ավելի վաղ ռադիո Sputnik-ը հաղորդել է, որ Կրեմլում հայտարարել են Տայվանի շուրջ զորավարժություններ անցկացնելու Չինաստանի իրավունքի մասին: