«Թե բա ուժի գործադրմամբ Լաչինի հանձնումը հակասում է Եռակողմ հայտարարությանը… լո՞ւրջ…»․ Լևոն Գևորգյան

Լևոն Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երկու տարի անց չկա գործ Վարձկանների արգելքի վերաբերյալ կոնվենցիայի հիման վրա, երկու տարի անց չկա գործ Պատանդառության արգելքի կոնվենցիայի հիման վրա, երկու տարի անց չկա գործ Խոշտանգման արգելքի վերաբերյալ կոնվենցիայի հիման վրա… զրոյական նախաձեռնություն միջպետական քրեական համագործակցության հարթակում… անգամ շտկված չէ քրեական դատավարության օրենսդրությունը in absentia վարույթներ իրականացնելու նպատակով…

Եվ չկա այս ամենը ոչ թե քանի որ չկա իրավական ներուժ (որ այն կա արդեն վաղուց ապացուցված է), այլ պարզապես չկա որոշում և ստորագրություն… իսկ որոշում կայացնողները և ստորագրողները նստած հայտարարություններ են անում, որոնք միայն արձանագրում են իրենց իսկ ձախողումներն ու թերացումները…

Թե բա ուժի գործադրմամբ Լաչինի հանձնումը հակասում է Եռակողմ հայտարարությանը… լո՞ւրջ… մեկ էլ սպանում են այս իշխանության «apologist»-ները. թե բա Ադրբեջանը պատասխանատվություն է կրելու… ահա… հեսա… հաստատ…»։

Տեսանյութեր

Լրահոս