Բաժիններ՝

Վրաստանում ՀՀ դեսպանատունը ցավակցական նամակ է տարածել ուղղաթիռի վթարի կապակցությամբ

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը ցավակցական նամակ է տարածել Գուդաուրիում ուղղաթիռի վթարի կապակցությամբ։

Նամակում նշվում է, որ Վրաստանում ՀՀ դեսպանությունը բարեկամ վրաց ժողովրդի հետ միասին սգում է Գուդաուրիում փրկարարական գործողության ընթացքում ուղղաթիռի վթարի հետևանքով մարդկային կյանքերի կորուստը։

«Մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և հարազատներին՝ ցանկանալով նրանց տոկունություն և ոգու ամրություն կորստյան այս դժվարին պահին»,- ասված է նամակում։

Նշենք, որ հուլիսի 30-ը Վրաստանում սգո օր է հայտարարվել։

Լուսանկարը՝ newsreport.ge

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս