Դատաքննությունից խուսափող երիտասարդը ներկայացել է բաժին
Ոստիկանության Տարոնի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 29-ին բաժին է ներկայացել 2021 թ. նոյեմբերի 12-ից ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի (Գողության փորձը) մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար հետախուզվող 30-ամյա Հրաչյա Դ.-ն:
Նա ներկայացվել է նախաքննական մարմնին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: