Շուռնուխում 4 ընտանիք բնակարանամուտ կտոնի. բանալիները կհանձնվեն առաջիկայում
Գորիս խոշորացված համայնքի միջոցներով Շուռնուխում վերակառուցվել է համայնքային ենթակայության շենքը: Շինարարական աշխատանքներն արդեն ավարտվել են: Արդյունքում՝ սահմանամերձ բնակավայրի 4 ընտանիք բնակարանամուտ կտոնի, այս մասին հայտարարել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը:
Բնակարանների բանալիները կհանձնվեն առաջիկայում:
Համայնքի միջոցներով, գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ սահմանամերձ բնակավայրում բազմաթիվ ծրագրեր են իրականացվում. փոքրիկների համար խաղահրապարակ է կառուցվում, ավարտվել են նաև մանկական զարգացման կենտրոնի նորոգման աշխատանքները, ընթացքի մեջ են կենտրոնի կահավորման աշխատանքները:
Բնակավայրի գիշերային լուսավորության խնդիրը ևս լուծվել է. Գորիսի համայնքապետարանի և ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի շրջանակում ձեռք են բերվել լուսատուներ, բնակավայրի լուսավորության ցանցն արդիականցվել է:
Առուշ Առուշանյանը Շուռնուխ կատարած հերթական այցի ընթացքում հետևել է բնակավայրում իրականացվող մեծածավալ շինաշխատանքների ընթացքին:
Շուռնուխում 4 ընտանիք բնակարանամուտ կտոնի. բանալիները կհանձնվեն…
Posted by «Առուշ Առուշանյան» դաշինք on Thursday, July 28, 2022