«Շատ երջանիկ եմ․ Սա միևնույն ժամանակ երազանք էր և նպատակ»․ Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականի դարպասապահ
Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականի դարպասապահ Լուան Բարբոսան պայմանագիր է կնքել Իսպանիայի Պրիմերան ներկայացնող «Պալմա Ֆուտզալ» ակումբի հետ: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Բարբոսայի նոր ակումբը նախորդ մրցաշրջանում դուրս է եկել Իսպանիայի առաջնության եզրափակիչ, որտեղ զիջել է «Բարսելոնային»: «Պալմա ֆուտզալ»-ը գալիք մրցաշրջանում հանդես կգա ՈւԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի էլիտ ռաունդում:
Լուան Բարբոսան Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականում հանդես եկած առաջին ֆուտզալիստն է, ով հանդես կգա աշխարհի ուժեղագույն լիգաներից մեկում` Իսպանիայում:
«Շատ երջանիկ եմ։ Սա երազանք էր և նպատակ միևնույն ժամանակ. խաղալ աշխարհի ուժեղագույն լիգաներից մեկում՝ Իսպանիայում։ Այժմ ամեն ինչ անելու եմ, որպեսզի օգնեմ ակումբիս՝ հասնելու մեծ նվաճումների։ Չգիտեի, որ Հայաստանը ներկայացնող առաջին ֆուտզալիստն եմ, ով հանդես է գալու Իսպանիայի Պրիմերայում։ Առավել քան հպարտ եմ, որ իմ խաղով ներկայացնելու և բարձր եմ պահելու Հայաստանի պատիվը»,- ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում կիսվել է իր տպավորություններով՝ նշել է Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահը: