Քաղաքացին հայտնել էր, որ հափշտակել են իր պապիկի բջջային հեռախոսը
Հուլիսի 24-ի երեկոյան 1-02 ծառայություն էր զանգել մի քաղաքացի և հայտնել, որ Նոր Նորքում հափշտակել են իր պապի բջջային հեռախոսը: Տեղեկությունը փոխանցվել էր ոստիկանության Նոր Նորքի բաժին:
Դեպքի վայր էր մեկնել բաժնի օպերատիվ խումբը, լսել տուժած տղամարդուն, ուսումնասիրել տարածքը, ձեռնարկել անհետաձգելի միջոցառումներ:
71-ամյա տուժողը հայտնել էր, որ ժամը 16.30-ին Նոր Նորքի 2-րդ զանգվածի զբոսայգում անհայտ անձը իր գրպանից բացահայտ հափշտակել էր բջջային հեռախոսն ու դիմել փախուստի:
Բաժնի քրեական հետախույզները հուլիսի 25-ին, կողոպուտը կատարելու կասկածանքով, Գայի պողոտայում ձերբակալեցին և քննչական բաժին ներկայացրին Մոլդովական փողոցի բնակիչ, 49-ամյա մի տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց գողոնը:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: