«Մի կարևոր հանգամանք իրավիճակային գնահատականների համար»․ Արմեն Պետրոսյան
![](https://168.am/wp-content/uploads/2021/07/Armen-Petrosyan-4.jpg)
Արևելագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մի կարևոր հանգամանք իրավիճակային գնահատականների համար
Չի բացառվում, որ ԻԻՀ հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի՝ ԹՀ և ՌԴ նախագահների հետ հանդիպումների ընթացքում Իրան – Հայաստան սահմանի անխախտելիության վերաբերյալ շեշտադրման անհրաժեշտությունն (որը տարածվել է նաև Իրանի բարձրագույն ղեկավարի թվիթերյան էջում) առաջացել էր հուլիսին Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի՝ Հայաստան և Ադրբեջան կատարած այցերի արդյունքների վերլուծության համատեքստում»։