Human Rights Watch-ը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ապահովել Իսմայիլիի դեպքերի օբյեկտիվ հետաքննություն

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Human Rights Watch (HRW) իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարություն է տարածել՝ կապված Ադրբեջանի Իսմայիլի քաղաքում տեղի ունեցած բողոքի ակցիաների հետ.

«Ադրբեջանի իշխանությունները պետք է երաշխավորեն, որ Իսմայիլի քաղաքում տեղի ունեցած բողոքի ակցիաների ու անկարգությունների հետ կապված բոլոր ձերբակալվածներն ունենան փաստաբաններ և նրանց հետ չվարվեն կոշտորեն: Իշխանությունները պետք է նաև թույլատրեն անկախ դիտորդների մուտքը Իսմայիլի»:

Հայտարարության մեջ նաև ասվում է, որ երեք փաստաբաններ հաղորդել են ընթացակարգերի խախտման և բանտում ձերբակալված անձին ծեծի ենթարկելու մասին: Հունվարի 29-ին էլ ոստիկանությունը կանգնեցրել է Իսմայիլիում դիտարկում անցկացնող 20 իրավապաշտպաններից բաղկացած խմբին:

HRW-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ապահովել Իսմայիլիի դեպքերի բաց և օբյեկտիվ հետաքննություն և գնահատական տալ ոստիկանության գործողությունների օրինականությանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031