Հրազդանի կիրճում հայտնաբերվել ու ձերբակալվել են 41-ամյա տղամարդն ու 20-ամյա երիտասարդը
Հուլիսի 13-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ՝ գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներն իրացրին՝ համագործակցելով Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների հետ։ Նրանք Հրազդանի կիրճում հայտնաբերեցին, ձերբակալեցին ու Մալաթիայի բաժին բերեցին 41-ամյա մի տղամարդու և 20-ամյա մի երիտասարդի։
20-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգվածով 8 փաթեթ, իսկ 41-ամյա տղամարդու խուզարկությամբ՝ նույն զանգվածով 5 փաթեթ։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նրանք փաթեթները ձեռք էին բերել «տելեգրամի» միջոցով և Երևանի տարբեր վարչական շրջաններում իրացրել էին։
Նշանակվել են փորձաքննություններ։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։