Բաժիններ՝

Instagram-ը վճարովի բաժանորդագրվելու հնարավորություն կտա օգտատերերին

Instagram-ի ղեկավար Ադամ Մոսերին հայտարարել է սոցցանցում վճարովի բաժանորդագրությունների հնարավորության ավելացման մասին։ Ինչպես գրում է Tech Crunch պորտալը, բաժանորդագրման ամսական արժեքը կարող է տատանվել 1-100 դոլարի սահմաններում։

Նոր գործառույթի շնորհիվ այժմ բլոգերները հնարավորություն կունենան հրապարակել իրենց հետևորդների բացառիկ հրապարակումները, ինչի համար վերջիններս ամսական կտրվածքով որոշակի գումար կվճարեն նրանց։ Ընդ որում՝ բաժանորդագրման գումարը սահմանում են բլոգերները։

Վճարովի բաժանորդագրությունը թույլ կտա դիտել մյուսների համար փակ հրապարակումներն ու ուղիղ եթերները, հասանելիություն կտա բլոգերի հետ խմբակային զրույցներին ու հատուկ մանուշակագույն տարբերանշան կտրամադրի։ Տվյալ բաժանորդների համար նախատեսված հրապարակումները կցուցադրվեն Subscriber Home բաժնում։

Մոսերին նաև հավելել է, որ մոտ ժամանակներում Instagram հավելվածը նոր դիզայն կստանա, ինչը շատ դուր կգա լուսանկարիչներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս