«Վարչապետի կնկա հետ ի՞նչ գործ ունես, խալխի կնկան ինչո՞ւ ես ծաղիկ տալիս»․ Էդգար Ղազարյանը՝ Մանվել Փարամազյանին
Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի կողմից Աննա Հակոբյանին վարդերով դիմավորելու դրվագին։
«Աննա Հակոբյանն ո՞վ է։ Դու քաղաքապետ մարդ ես, քեզ ընտրել են քո համայնքի բնակիչները, դու որպես քաղաքապետ՝ ունես ֆունկցիաներ, որոնք սահմանված են ՏԻՄ մասին օրենքով։ Դու պետք է քո պաշտոնական պարտականությունները կատարես ու հաշվետվություն ներկայացնես քո համայնքի բնակիչներին։ ՏԻՄ-ը նույնիսկ պետական իշխանության մաս չի կազմում․ մարզպետը գա՝ դու կարող ես չընդունել, վարչապետը որ գա՝ դու կարող ես նաև իրեն չընդունել, որովհետև վարչապետը պետության ղեկավարն է, դու համայնքի ղեկավարն ես։
Էլ չեմ ասում, որ վարչապետը կարող է ունենալ կնիկ, երեխա, քեռի, հոպար, ինչ ասես՝ կարող է ունենալ, մարդ է, չէ՞։ Դու դրա ունեցածի հետ ի՞նչ գործ ունես, դու դրա կնկա հետ ի՞նչ գործ ունես, այ բալամ։ Խալխի կնկան դու ի՞նչ գործ ունես՝ գնացել ես՝ ծաղիկ ես տվել, այն էլ այն դեպքում, որ ծաղիկները բերել են՝ քեզ տվել են, ասել են՝ կտանես կտաս։
Ես ուշադրություն էի դարձրել՝ ուրեմն՝ այդ ծաղկեփունջը նույն վարդերն է, նույն ժապավենով կապած, որով Փաշինյանը գնում է բոլոր արարողակարգային միջոցառումներին։ Այսինքն՝ ակնհայտ է, որ Երևանում կա ծաղկի ֆիրմա, որը երևի այս գործով մատակարար է, որովհետև նույն գույնի վարդերը, նույն երկարությամբ, նույն ժապավենով փաթաթած դժվար էլի Փաշինյանն ու նախագահը բոլոր միջոցառումներին տանեն, մեկ էլ էդ նույն ծաղիկները հայտնվի Քաջարանում։ Ակնհայտ է, էլի, որ էդ ծաղիկները Երևանից հետները տարել են, տվել են սրան, ասել են՝ սա կտանես կտաս։ 100 տոկոս»,- ասաց Էդգար Ղազարյանը։