Գերմանացիների ամենասիրելի նախաճաշը
Բաղադրիչներ
Խմորի համար՝
1. Ձու – 3 հատ
2. Կաթ – 1.5 բաժակ
3. Ալյուր – 1.5 բաժակ
4. Փխրեցուցիչ – 1 ճ/գ
5. Շագանակագույն շաքարավազ – 3 ճ/գ
6. Աղ – 1 պտղունց
7. Վանիլին – 1/8 թ/գ
8. Բուսայուղ՝ կաղապարը յուղապատելու համար
Միջուկի համար
1. Խնձոր – 1 հատ
2. Շաքարավազ – 1 ճ/գ
3. Դարչին – 1/2 թ/գ
4. Մշկընկույզ – 1/8 թ/գ
5. Կարագ – 1 ճ/գ
Պատրաստման եղանակը
1. Մինի կեքսերի համար նախատեսված կաղապարը յուղապատել: Ջեռոցը տաքացնել մինչև 80 աստիճան:
2. Միջուկի համար խառնել շաքարավազը, դարչինը, մշկընկույզը:
3. Խնձորը մաքրել, խորանարդաձև կտրատել:
4. Կտրատված խնձորը թավալել շաքարավազի և համեմունքների խառնուրդում:
5. Թավայի մեջ հալեցնել կարագը և ցածր կրակի վրա շոգեխաշել խնձորը մոտ 5-7 րոպե, մինչև փափկելը:
6. Խմորի պատրաստման համար խառնել ալյուրը, փխրեցուցիչը, շաքարավազը և աղը:
7. Առանձին հարել ձուն կաթի և վանիլինի հետ:
8. Չոր բաղադրիչներին ավելացնել ձվային զանգվածը, լավ խառնել:
9. Խմորին ավելացնել խնձորը, նորից խառնել:
10. Պատրաստի խմորը տեղաբաշխել կաղապարների մեջ: Թխել ջեռոցում 30-35 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը