«Հայ երիտասարդի առաքելությունն այսօր Հայաստան անունը աշխարհում բարձրաձայնելն է, ճանաչել տալն է ու հայ լինելու պատիվը արժանապատիվ կրելն է»․ Հենրիխ Դանիելյան
ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այս օրերին Ալթայի Հանրապետությունում անցկացվող «Манжерок» միջազգային երիտասարդական փառատոնին Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ներկայացնում է Հայաստանը։ Փառատոնի շրջանակներում տեղի ունեցած քննարկմանը ներկայացրել ենք Հայաստանի պատմությունը, հայկական մշակույթն ու արժեքները, կարևորել ենք հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունները, խոսվել է Հայաստանի Հանրապետական կուսակցության և Եդինայա Ռոսիա կուսակցության համագործակցության դերի մասին։ Կարևորել ենք Ռուսաստանի ստրատեգիկ նշանակությունը տարածաշրջանի երկրների և հատկապես՝ Հայաստանի համար։
Փառատոնին մասնակցող երկրների երիտասարդների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն, հետագա համագործակցության,փորձի փոխանակման և միջմշակութային երկխոսությունների վերաբերյան։
Մասնակից 19 երկրների երիտասարդական կազմակերպությունները ներկայացնում են իշխող քաղաքական ուժերի կուսակցությունների երիտասարդները։ Հպարտորեն ցանկանում եմ նշել, որ մենք ներկայացուցիչն ենք մի կուսակցության, որի ղեկավարի դիվանագիտական կապերի շնորհիվ մինչ այսօր ՀՀ-ն ներկայացնում է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը։
Հայ երիտասարդի առաքելությունն այսօր Հայաստան անունը աշխարհում բարձրաձայնելն է, ճանաչել տալն է ու հայ լինելու պատիվը արժանապատիվ կրելն է»։