ԲԿ-ները կարող են դառնալ արտադրամասեր. Կառավարությունը թույլ տվեց գնորդներին ԲԿ-ն այլ նպատակով օգտագործել

Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին նախագիծը։

Նախագծի զեկուցող առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ առաջարկվում է մասնավորեցման ծրագրում ընդգրկված «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության», «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն», «Հանրապետական անձավաբուժական կենտրոն» և «Վարդենիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՓԲ ընկերությունների գնորդներին դրանց գործունեության ուղղությունները փոխելու հնարավորություն տալ։

Կառավարության առաջարկած այս փոփոխությունը նշանակում է, որ այս ԲԿ-ները կարող են դառնալ ընդհուպ արտադրամասեր։

Նախարար Ավանեսյանի ներկայացրած նախագծով՝ «Նևրոզների կլինիկա» ՓԲ ընկերությունն էլ առաջարկվում է հանել մասնավորեցման ցանկից, քանի որ
հետպատերազմական շրջանում հասարակության մոտ անխուսափելիորեն նկատվում է հետտրավմատիկ սթրեսային խանգարում:

2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով նկատվում և նկատվելու են հետպատերազմական սթրեսային խանգարումներ՝ ինչպես ռազմական գործողություններին մասնակցած, այնպես էլ՝ ընդհանուր բնակչության շրջանում:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս