Ռուսաստանցիներն ամենաշատը նշել են շաքարի, մսի և կաթի գնաճի մասին
Վերջին չորս շաբաթների ընթացքում ռուսաստանցիների 40 տոկոսը նկատել է շաքարի գների զգալի աճ: Այդ մասին վկայում են «Հասարակական կարծիքի» հիմնադրամի (ՀԿՀ) հարցման տվյալները, որոնք հրապարակվել են սոցիոլոգիական կենտրոնի պաշտոնական կայքում:
Ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ, ռուսաստանցիների 39 տոկոսի գնահատումներով, վերջին ամսվա ընթացքում զգալիորեն թանկացել են միսը եւ թռչնամիսը, կաթի եւ կաթնամթերքների զգալի աճ է նշում հարցման մասնակիցների 38 տոկոսը:
Հարցը եւ հացաբուլկեղենը վերջին չորս շաբաթվա ընթացքում նկատելիորեն թանկացել են համաքաղաքացիների շուրջ մեկ երրորդի կարծիքով (32 տոկոս), բուսական յուղի զգալի աճ է նշել ռուսաստանցիների 31 տոկոսը, ձավարաղենինը եւ մակարոնեղենինը՝ հարցվածների 30 տոկոսը, պտուղ-բանջարեղենինը՝ մասնակիցների 27 տոկոսը, ձվինը՝ ավելի քան քառորդ մասը (26 տոկոս), նշում են սոցիոլոգները:
ՀԿՀ-ի տվյալներով՝ անցած ամսին ալկոհոլային խմիչքների գների նկատելի աճ է դիտել ռուսաստանցիների 14 տոկոսը կամ յուրաքանչյուր յոթերորդ քաղաքացին: Համառուսաստանյան հարցումը 2022 թվականի հունիսի 10-22-ն անցկացվել է ՌԴ 53 տարածաշրջանների 104 բնակավայրերում` 18-ից բարձր տարիքի 1500 քաղաքացիների շրջանում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: