ՔՊ–ն գլխավոր դատախազի պաշտոնում կառաջադրի Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում կառաջադրի Աննա Վարդապետյանի թեկնածությունը: Այս մասին ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
«Տիկին Վարդապետյանը թե իր մասնագիատական որակներով, թե իր բարձր բարոյական ու արժեքային հատկանիշներով, նաև օրենսդրությամբ սահմանված պահանջներով համապատասխանում է այն կարևորագույն առաքելությանը, որը պետք է ունենա ապագա ՀՀ գլխավոր դատախազը»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ Աննա Վարդապետյանը վարչապետի օգնականն է, այդ փաստը կասկածի տակ չի» դնում նրա անաչառությունը, Կոնջորյանը պատասխանեց, որ Աննա Վարդապետյանը կուսակցական չէ: «Ես վստահ եմ, որ տիկին Վարդապետյանն ընտրվելուց հետո միանշանակ կատարելու է ՀՀ Սահմանադրությամբևօրենքներով իրեն լիազորված գործողությունները, լինելու է Սահմանադրության, օրենսդրության և իր խղճի առջև մաքուր ու պատասխանատու: Դուք հարցնում եք անաչառության մասին, մենք ունեցել ենք էլի թեկնածուներ, որտեղ այս դիտարկումը ևս արել են, բայց ես կարծում եմ, որ այդ դիտարկումները չի կարելի պրոյեկտել բոլորի վրա»։