Բաժիններ՝

Ամերիկացի բևեռախույզները հորատում են կատարել Անտարկտիդայի Ուիլլանս լճում

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ամերիկացի բևեռախույզների խմբին հաջողվել է ներթափանցել սառույցի տակ գտնվող Ուիլլանս լճի մեջ: Հորատումն իրականացվել է տաք, զտված ջրով: Հորատման խորությունը կազմել է 801 մետր: Մասնագետներն արդեն իսկ սկսել են լճից տեղեկատվություն հավաքելու գործընթացը:

Գիտնականները պատրաստվում են մոտ ժամանակներս տվյալ հորատանցքով լիճն իջեցնել գիտական սարքեր և նմուշներ վերցնել, ինչի համար պետք է ընդլայնվի հորատանցքը: Գիտնականների ճամբարում առկա են ստացված նմուշների փորձաքննության սարքավորումներ: Ամերիկացի բևեռախույզները Հարավային բևեռից 643 կիլոմետր հեռավորության վրա ընկած Ուիլլանս լիճ էին հասել 2013 թվականի հունվարի 13-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս