Բաժիններ՝

ԱՄՆ-ն և Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ են անցկացրել

Հարավային Կորեան և ԱՄՆ-ն ավելի քան 4 տարվա ընթացքում անցկացրել են իրենց առաջին համատեղ զորավարժությունները՝ ամերիկյան ավիակիրի (ռազմանավ-խմբ.) մասնակցությամբ:

Ինչպես հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Սեուլի զինվորականներին՝ զորավարժություններն անցկացվել են այն ֆոնին, երբ Հյուսիսային Կորեան հայտնում է միջուկային փորձարկումների նախապատրաստվելու մասին:

Եռօրյա զորավարժությունները տեղի են ունեցել ճապոնական Օկինավա կղզու մոտ գտնվող միջազգային ջրերում:

Սեուլի պաշտոնյաներն ասել են, որ Փհենյանը մի քանի փորձեր է իրականացրել պայթեցնող սարքով՝ նախապատրաստվելով իր 7-րդ ստորգետնյա պայթյունին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս