Բաժիններ՝

Պուտինն ասել է, որ Աֆրիկայի դերը միջազգային ասպարեզում աճում է

Աֆրիկայի դերը միջազգային ասպարեզում մեծանում է: Ռուսաստանը կզարգացնի հարաբերությունները այս մայրցամաքի պետությունների հետ: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասել է ՌԴախագահ Վլադիմիր ն Պուտինը:

«Աֆրիկայի դերն ընդհանուր առմամբ միջազգային ասպարեզում քաղաքական առումով մեծանում է: Մենք կարծում ենք, որ Աֆրիկան որպես ամբողջություն և նրա առանձին պետությունները, որոնց հետ ավանդաբար շատ լավ, առանց որևէ չափազանցության, բարեկամական հարաբերություններ ունենք, մեծ հեռանկարներ ունեն: Եվ դրանից ելնելով՝ մենք մտադիր ենք էլ ավելի զարգացնել մեր հարաբերությունները Աֆրիկայի և նրա առանձին պետությունների հետ», – ասել է Ռուսաստանի ղեկավարը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս