Լիտվան Ուկրաինայի համար Թուրքիայից «Բայրաքթար» անօդաչուներ կգնի

Լիտվայի և Թուրքիայի ներկայացուցիչները Անկարայում համաձայնագիր են ստորագրել, որը թույլ է տալիս Լիտվային գնել «Բայրաքթար» մարտական անօդաչու թռչող սարքեր, հայտնում է delfi.lt-ը։

Երկիրը նման անօդաչու թռչող սարք և այլ սարքավորումներ կգնի բնակիչների կողմից «Լաիսվես» նախաձեռնության միջոցով հավաքած գումարով, որպեսզի անօդաչուները տրամադրի Ուկրաինային:

Թուրքական զենք ձեռք բերելու մտադրության արձանագրությունը ստորագրել են պաշտպանության փոխնախարարը և Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գործակալության ղեկավարը։

 

Տեսանյութեր

Լրահոս