Ով կփոխարինի Լին Թրեյսիին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանը մոտ երկու ամսից կհեռանա Հայաստանից: Արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Լին Թրեյսիի առաքելությունն ավարտվել է:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նրան փոխարինելու կգա վերջին տարիներին Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատանը աշխատած Ալան Պերսելլը։ Նա Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրիքնի տեղակալն է կամ, այսպես ասած, փոխդեսպանը։ Հիմա, փաստորեն, Ուկրաինայում «մարտական մկրտություն» ստացած դիվանագետը դիվանագիտական առաքելություն է իրականացնելու Հայաստանում»:

Տեսանյութեր

Լրահոս