Աղցան` հավի մսի գրիլով, լոլիկի չրով և ավոկադոյով
Բաղադրիչներ՝ աղցանի համար
• սպանախ 170 գ
• հավի կրծքամիս 450 գ, գրիլ արած, խորանարդիկների կամ երկար կտրատած
• 1 ավոկադո, կտրատած
• լոլիկի չիր ձեթի մեջ 1/3 բաժակ մանր կտրատած
• ֆետա պանիր կամ աղի պանիր 3/4 բաժակ
• ընկույզ 1/4 բաժակ, կտրատած
Սոուսի համար`
• ձիթայուղ 1/4 բաժակ
• կիտրոնի հյութ 2 ճաշի գդալ
• կարմիր գինու քացախ 1 ճաշի գդալ
• մաղադանոս, կտրատած
• սխտոր 1 պճեղ, ճզմած
• չորացրած ռեհան 1 թեյի գդալ
• օրեգանո 1/4 թեյի գդալ
• մեղր 1/2 թեյի գդալ
• մանանեխ 1/2 թեյի գդալ
• աղ և սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Առանձին ամանների մեջ խառնել աղցանի և սոուսի բաղադրիչները, միացնել խառնել, մատուցել։