Բաժիններ՝

48-ամյա տղամարդը կենդանուն կրակելուց հետո անզգուշությամբ վնասել էր նաև իրեն

Մայիսի 23-ին հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի և որովայնի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 48-ամյա տղամարդ:

Տղամարդը և 47-ամյա ընկերը իր «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենայով գնացել են Ախթալա համայնքից մոտ 20 կմ հեռավորության վրա գտնվող հանդամաս՝ իրենց խոշոր եղջերավոր անասուններին փնտրելու: Հանդամասում նկատել են փորսուղի, և ինքն իր որսորդական երկփողանի ողորկափող հրացանից կրակել է կենդանու ուղղությամբ՝ վիրավորելով նրան: Այնուհետև մոտենալով կենդանուն, հրացանի փողը իր կողմը պարզած, խզակոթով խփել և սատկացրել է, սակայն հարվածից ինքնակրակոց է եղել, ինչի հետևանքով ինքը ստացել է մարմնական վնասվածքներ:

Նույնաբովանդակ տեղեկություններ է հայտնել նաև 47-ամյա տղամարդը: «ՎԱԶ-2121»-ը, հրացանը և սատկած փորսուղը հայտնաբերվել են:Նախապատրաստված նյութերն ուղարկվել են նախաքննական մարմնին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս