Բաժիններ՝

Սպասվում է թաց ձյուն և օդի ջերմաստիճանի անկում օդում մինչև 0․․․-1 աստիճան ցրտի սահմաններում

Մայիսի 24-ի երեկոյան ժամերին և 24-ի լույս 25-ի գիշերը հանրապետության առանձին լեռնային գոտիներում սպասվում է թաց ձյուն և օդի ջերմաստիճանի անկում օդում մինչև 0․․․-1 աստիճան ցրտի սահմաններում։

Հանրապետության տարածքում`

Մայիսի 24-ի ցերեկը, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 25-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 24-ի ցերեկը կնվազի 7-10 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Մայիսի 24-ի ցերեկը, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Մայիսի 25-ի ցերեկը, 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի մայիսի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 30.30C (1989 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 5.20C (2001 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 17.40C

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս