Ռադան Ուկրաինայում ռազմական դրությունը երկարաձգել է մինչև օգոստոսի 23-ը
Ուկրաինայի Գերագույն Ռադան ևս 90 օրով՝ մինչև օգոստոսի 23-ը երկարացրել է երկրում ռազմական դրությունը և համընդհանուր մոբիլիզացիան։ Այս մասին կիրակի հայտնել է РБК-Украина գործակալությունը՝ վկայակոչելով խորհրդարանի որոշումը։
Փետրվարի 24-ին ողջ երկրում սահմանվել է ռազմական դրություն։ Մայիսի 18-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է երկարացնել այն և համապատասխան օրինագիծ է ներկայացրել Ռադա։