Պարզ բաղադրատոմս նրանց համար, ովքեր բոլորովին ժամանակ չունեն պատրաստելու
Բաղադրիչներ
1. Պաստա – 1 տուփ
2. Բրոկոլի – 3 ծաղկեփունջ
3. Հավի կրծքամիս – 2 հատ
4. Կարագ – 2 ճ/գ
5. Ալյուր – 1/4 բաժակ
6. Կաթ – 1 բաժակ
7. Հավի արգանակ – 1 բաժակ
8. Սխտորի փոշի – 1/4 թ/գ
9. Պղպեղ – 1/4 թ/գ
10. Աղ – 1/8 թ/գ
11. Քերած չեդեր պանիր – 2 բաժակ
Պատրաստման եղանակը
1. Պաստան եփել փաթեթի ցուցումների համաձայն: Եփելու վերջին 2-3 րոպեի ընթացքում ավելացնել բրոկոլին։ Քամել ու մի կողմ դնել։
2. Մեծ կաթսայի մեջ հալեցնել կարագը: Ավելացնել ալյուրը և համեմունքները: Դանդաղ լցնել կաթը: Եփել՝ անընդհատ խառնելով, մինչև խառնուրդը խտանա։ Վերցնել կրակից և ավելացնել չեդեր պանիրը, խառնել:
3. Ավելացնել պաստան, բրոկոլին և խաշած հավը: Եթե սոուսը շատ թանձրանա, ավելացնել կաթ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը