Բելառուսի զինված ուժերում հակազդման ուժերի հանկարծակի ստուգում է սկսվել

Բելառուսի զինված ուժերում սկսվել է հակազման ուժերի հանկարծակի ստուգում, որի ընթացքում զորամասերն ու ստորաբաժանումները պետք է կատարելագործեն մարտական պատրաստության բերելու, նշանակված շրջաններում երթի անցկացման եւ ուսումնամարտական առաջադրանքների կատարման հարցերը:

Այդ մասին մայիսի 4-ին հաղորդել են պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում: «Ստուգման նպատակը ճգնաժամային իրավիճակների հնարավոր առաջացմանն օպերատիվորեն հակազդելու նկատմամբ անձնակազմի պատրաստության եւ ունակության գնահատումն է: Զորամասերն ու ստորաբաժանումները գործելու են տեղանքի անծանոթ մասերում՝ արագորեն փոխվող իրադրության պայմաններում»,-ասվում է  հաղորդագրության մեջ:

Պաշտպանության նախարարությունում նշել են, որ ուժերի կազմը, որոնք ներգրավված են ստուգմանը, փուլ առ փուլ մեծանալու է, ինչը թույլ կտա ստուգել ինչպես ցամաքում, այնպես էլ օդում ռազմական սպառնալիքներին հակազդելու նրանց ունակությունը: «Ստուգումը կրում է համալիր բնույթ: Մեծ ուշադրություն է հատկացվում այն ապահովող համակարգերին, որոնք պետք է բարենպաստ պայմաններ ստեղծեն զորամասերի գործողությունների համար»,-ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: «Մինսկում այն կարծիքին են, որ անցկացվող միջոցառումները զորքերի ուսուցման առավել արդյունավետ ձեւերից մեկն Է եւ ոչ մի սպառնալիք չեն ներկայացնում ո՛չ եվրոպական հանրակցուղթյան համար՝ ընդհանուր առմամբ, ո՛չ հարեւան երկրների համար՝ մասնավորապես, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Տեսանյութեր

Լրահոս