«Ոստիկանն ինձ գտավ, մոտեցավ ու պնդեց, որ ի՛նքը չի եղել». Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելի՛ քաղաքացիներ,

Նժդեհի հրապարակից ընթացող երթի մեջ եմ։ Այստեղ եմ եկել նաև այսօր Ազատության պողոտայում քաղաքացու ավտոմեքենայի դիմապակին բռունցքով ջարդած կարմիր բերետավորին գտնելու և նրա հետ երկու խոսք փոխանակելու համար։

Էն էլ եղավ հակառակը. այդ ոստիկանը՝ Արսեն Աճեմյա՛նը, ինձ գտավ, մոտեցավ ու պնդեց, որ ի՛նքը չի եղել։ Հավատում եմ, ներողություն եմ խնդրում ու պահանջում եմ բոլոր լրատվականներից հեռացնել Արսեն Աճեմյանի լուսանկարը։ Նրան մատնացույց արած ականատեսները հավանաբար սխալվել են։ Բայց առաջին հերթին սա ի՛մ սխալն է։

Միևնույն ժամանակ, խնդրում եմ նորմալ դիտել տեսանյութը, նույնականացնել դիմապակին կոտրող կարմիրբերետավորին և ուղարկել ինձ լուսանկարը։

Ես շարունակելու եմ հետևողական լինել այդ ոստիկանին պատասխանատվության կանչելու հարցում»։

Տեսանյութեր

Լրահոս