Կենդանակերպի ո՞ր երեք նշաններն ունեն ամենաբարձր IQ-ն
1. Ջրհոս
Ջրհոսները հաճախ թվում են շատ զուսպ և ամաչկոտ, բայց իրականում այդ գծերի տակ թաքնված են բազում տաղանդներ: Նրանք ի ծնե ունեն բարձր IQ, սակայն դա ցուցադրում են միայն հատուկ իրավիճակներում:
2. Առյուծ
Ամենաաշխատասերը, և դա նշանակում է՝ ամենակրթվածը հանդիսանում են Առյուծները: Կենդանակերպի այս նշանն ամեն ինչ դնում է կասկածի տակ, մանրակրկտորեն ստուգում է փաստերը և դրա համար էլ հաճախ ավելի շատ բան գիտի, քան նրա շրջապատը: Համաձայն Հորոսկոպի՝ Առյուծների համար շատ կարևոր է լինել ուշադրության կենտրոնում, և այդ պատճառով նրանք միշտ աշխատում են ընդլայնել իրենց մտահորիզոնը:
3. Կարիճ
Կարիճը նշան է, որը գերազանց գիտի իր բարձր IQ-ի մասին և հպարտանում է նրանով, որ ավելի խելացի է մյուսներից: Նա սիրում է ապացուցել դա ընկերների և աշխատակիցների հետ շփման ժամանակ: Մի կողմից՝ դա արժանի է հիացմունքի, բայց մյուս կողմից՝ շրջապատի կարծիքով նրանք չափազանց մեծամիտ են: Ահա թե ինչու այդ նշանի տակ ծնված մարդկանց համար անհրաժեշտ է լինել ուշադիր և հասկանալ, թե որ իրավիճակներում նրանք կարող են փայլել ինտելեկտով, իսկ որ դեպքերում ավելի լավ է լռել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը