Բաժիններ՝

ԵՄ-ն ձգտում է մեծացնել ռազմական տեխնիկայի վաճառքները Հնդկաստանին. NDTV

Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, որն այցով գտնվում է Հնդկաստանում, կքննարկի այդ երկրին եվրոպական ռազմական տեխնիկայի վաճարների ավելացումը եւ ազատ առեւտրի  համաձայնագրի շուրջ բանակցությունների վերսկսումը: Ապրիլի 25-ին այդ մասին հաղորդում է NDTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Եվրամիության՝ անունը չհայտնած բարձրաստիճան պաշտոնյայի։ Ֆոն դեր Լյայենն ապրիլի 25-ին կհանդիպի Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ:

Եվրամիության ներկայացուցիչների տեղեկատվությամբ՝ նրա այցն Արեւմուքի ջանքերի մի մասն է, որոնք նպատակաուղղված են, որպեսզի Հնդկաստանին դրդեն կրճատելու իր կապերը Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայում նրա հատուկ ռազմական գործողություն սկսելու պատճառով: «Այժմ Հնդկաստանի հետ շփումների մեջ են մի ամբողջ շարք արեւմտյան ղեկավարներ՝ իմանալու համար, թե ինչ այլընտրանքներ մենք կարող ենք առաջարկել: (…) Խնդիրն այն է, որ մենք ցանկանում ենք առաջ տանել այդ հարաբերությունները, միասին աշխատել տեխնոլոգիաների վրա եւ Հնդկաստանին ներգրավել մեր ճամբարը:

Դա այցի գլխավոր ելակետն է»,- ասել է պաշտոնյան: Ուկրաինայում ռուսական ուժերի հատուկ գործողությունն սկսվելուց հետո Հնդկաստանը ձեռնպահ է մնացել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նստաշրջան գումարելու հարցի շուրջ քվեակությանը, որ նվիրված էր ուկրաինական ճգնաժամին, եւ գրավել է չեզոք դիրք: Դա լուրջ անհանգստություն է հարուցել արեւմտրան մայրաքաղաքներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս