Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրությունը որևէ կապ չունի իրականության հետ. ՀՀ ՊՆ
«Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրությունը` իբր ապրիլի 23-ի երեկոյան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների կողմից դիվերսիոն գործողությունների, մասնավորապես` հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածք մուտք գործելու փորձի վերաբերյալ, որևէ կապ չունի իրականության հետ»,- այս մասին ասվում է ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ։