Մարսելի Ֆարո պալատը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի
Մարսել քաղաքի Ֆարո պալատը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանը:
«Այս գիշեր Մարսելում Ֆարոն լուսավորվել է ի հիշատակ 1,5 միլիոն հայերի, որոնք խոշտանգվել, տեղահանվել, բանտարկվել և սպանվել են ռասիստ առաջնորդների ցեղասպան խելագարության պատճառով: Եկեք այսօր խոստանանք, որ այլեւս երբեք թույլ չենք տա, որ ազգայնականության վայրենի գազանը գլուխ բարձրացնի»,- գրել է Մարսելի քաղաքապետը: