Մոսկվայում Հայոց ցեղասպանության թեմայով միջազգային կոնֆերանս կանցկացվի
Ռուսաստանի հայերի միությունը Մոսկվայի կառավարության աջակցությամբ արդեն երկար տարիներ է մի շարք միջոցառումներ է անցկացնում Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության տարելիցին կապակցությամբ։ Այս մասին տեղեկացրին Ռուսաստանի հայերի միությունից:
«Այս տարի «Պրեզիդենտ» հյուրանոցում միջազգային կոնֆերանս կանցկացվի, կցուցադրվեն ֆիլմեր և ներկայացումներ»,-տեղեկացրին Միությունից՝ հավելելով, որ Ռուսաստանի հայերի միությունը շուրջ 10 տարի է՝ թեմատիկ գովազդային վահանակներ է տեղադրում Մոսկվայի գլխավոր մայրուղիներում՝ հիշեցնելով, որ ապրիլի 24-ը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է։
Այս տարի արշավն ընդգրկել է ավելի քան 120 հասցե: