Բաժիններ՝

ԱՄՆ-ի օրենսդիրները Ուկրաինային աջակցելու նպատակով կայցելեն Լեհաստան, Գերմանիա, Հնդկաստան, Նեպալ և ԱՄԷ

ԱՄՆ-ի դեմոկրատներից մի խումբ օրենսդիրներ, ներառյալ չորս սենատորներ եւ Ներկայացուցիչների պալատի անդամներ, կուղեւորվեն Լեհաստան, Գերմանիա, Հնդկաստան, Նեպալ եւ Արաբական Միացյալ Էմիրություններ, որպեսզի աջակցություն կանխապահովեն Ուկրաինայի համար։

«Կոնգրեսի այդ ուժեղ պատվիրակությունը հնարավորություն կունենա հանդիպում ունենալ Լեհաստանում ԱՄՆ-ի զինվորական ղեկավարության եւ զորքերի հետ, որպեսզի իմանա, թե ԱՄՆ-ն ինչպես կարող է շարունակել աջակցություն ցուցաբերել Ուկրաինային ու ՆԱՏՕ-ի գծով մեր դաշնակիցներին»,-ասվում է օրենսդիրների համատեղ հայտարարության մեջ, որը մեջբերում է The Hill-ը:

Բացի այդ, պատվիրակությունը կհանդիպի Լեհաստանում, Գերմանիայում, Հնդկաստանում, Նեպալում եւ ԱՄԷ-ում մի շարք հանգուցային օտարերկրյա առաջնորդների հետ՝ ամրապնդելու կապերը բարձր գլոբալ լարվածության ժամանակաշրջանում»,- նշել են կոնգրեսականները:

Մեկնողների թվում են՝ սենատորներ Մարկ Քելլին (Արիզոնայի նահանգ), Քրիսթեն Գիլիբրանդը (Նյու Յորքի նահանգ), Քորի Բուքերը (Նյու Ջերսիի նահանգ), Էդ Մարքին (Մասաչուսեթսի նահանգ), ինչպես նաեւ Ներկայացուցիչների պալատի անդամ Մոնդեր Ջոնսը (Նյու Յորքի նահանգ):

Անցյալ շաբաթ սենատոր Սթիվ Դեյնսը եւ Ներկայացուցիչների պալատի անդամ Վիկտորյա Շպարտցը այցելել են Կիեւ:

Նրանց այցը դարձել է ամերիկացի օրենսդիրների առաջին ուղեւորությունն Ուկրաինա՝ ՌԴ-ի հատուկ գործողության սկսվելուց հետո: Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր Ուկրաինա ուղեւորություն կատարելու պատրաստակամության մասին:

Politico հրատարակությունը, վկայակոչելով աղբյուրների, նաեւ հաղորդել է, որ ԱՄՆ-ի վարչակազմը քննարկում է բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյայի՝ Կիեւ մեկնելու հարցը՝ Ուկրաինային աջակցություն ցուցաբերելու նպատակով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս