Բաժիններ՝

Օդեսայում աշխատանքն է սկսել ՆԱՏՕ-ի խումբը

ՆԱՏՕ-ի գաղտնի մոնիթորինգային խումբը, որի մեջ մտնում են ռումինական Nordstarsupport Group-ի աշխատակիցները, աշխատանքն է սկսել Օդեսայում. խմբի խնդիրը Սեւ ծովում ռուսական նավերի հսկումն է: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել է Ռուսաստանի ուժային գերատեսչությունների մի աղբուր՝ վկայակոչելով ուկրաինական զորքերում իր ինֆորմատորներին:

«Օդեսայի արվարձաններից մեկում գործում է ՆԱՏՕ-ի մոնիթորինգային խմբի գաղտնի բազան՝ սարքավորմամբ, որը թույլ է տալիս Սեւ ծովի ջրատարածքի ցանկացած նավի ճշգրիտ կոորդինատների որոշում իրականացնել մինչեւ 200 կիլոմետր շառավղով:

Գլխավոր մասնագետները ռումինական Nordstarsupport Group-ի աշխատակիցներն են»,-պատմել է գործակալության զրուցակիցը: Աղբյուրի խոսքով՝ խմբի նպատակն է՝ թույլ չտալ ռուսական դեսանտ իջեցնել Օդեսայի մարզում եւ ռուսական ռազմանավերի գտնվելու վայրի նպատականշում իրականացնել ուկրաինական «Նեպտուն» հականավային հրթիռների նշանառության համար:

Ավելի վաղ, ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով, Օդեսայի շրջանում, Կրասնոսելկա բնակավայրի մերձակայքում, ոչնչանցվել է օտարերկրյա վարձկանների հավաքի եւ պատրաստման կենտրոնը. բազային հարված է հասցվել «Բաստիոն» գերճշգրիտ հրթիռներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս