Բաժիններ՝

Գողություն՝ երթուղային ավտոբուսում

Ապրիլի 6-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները գրպանահատության հերթական դեպքը բացահայտեցին: Նրանք տեղեկություններ էին ստացել, որ երթուղային ավտոբուսում մի տղամարդ ուղևորներից մեկի գրպանից բջջային հեռախոս էր գողացել՝ տուժողին պատճառելով 115 000 դրամի նյութական վնաս: Դեպքն Էրեբունի վարչական շրջանում էր եղել։

Գրպանահատության դեմ պայքարող քրեական հետախույզները կասկածվողին հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին ոստիկանության Էրեբունու բաժին։ Վանաձորի 52-ամյա բնակչի խուզարկությամբ գողոնը հայտնաբերվեց։

Պարզվել է նաև, որ բերման ենթարկվածը Արաբկիրում միկրոավտոբուսի սրահում մի աղջկա գրպանից բջջային հեռախոս էր գողացել:

Հանգամանքները պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս