Բաժիններ՝

Երևանում` տան հյուրասենյակում հայտնաբերվել է ՌԴ քաղաքացու դի` պահարանի կախիչից կախված. shamshyan. com

Այսօր՝ ապրիլի 7-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն և ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Ագաթանգեղոս 7-րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին ու զանգերին: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Փրկարարները ոստիկանության ծառայողների հետ բացել են դուռը և բնակարանի հյուրասենյակում, պահարանի կախիչից կախված դի են հայտնաբերել:

Մահացածը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 45-ամյա Վ. Պոպովան էր: Տեղի ունեցածը սպանություն է, թե ինքնասպանություն՝ պարզվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս